L



N
D
E
R

G
R
I
G
O
R
Y
A
N



  Սկիզբ Կենսագրություն Կարծիքներ Պատկերասրահ 1 Պատկերասրահ 2 Քանդակներ 
Գրաֆիկա Պոեզիա Կոնտակտներ

 




1927 Ծնվել է Լենինականում հոկտեմբերի 8-ին 

1940-1942 Սովորում է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում

1942 -1947 Սովորում է Երևանի Փ-Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (գեղանկարչության դասատու Մ.Ասլամազյան)
 

1947 Ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը

1949-1950 Սովորում է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտում (գեղանկարչության դասատու՝ Յու. Նեպրիմցեվ)

1950-1953 Շարունակում է կրթությունը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտում գեղանկարչի դիպլոմով 

1953 Մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին 

1959 Հայաստանի նկարիչների միության անդամ
Անհատական ցուցահանդես Հայաստանի կոմպոզիտորների միությունում - «երիտասարդ տաղանդներ» (Պարույր Սեվակ, Մետաքսյա Սիմոնյան, Յուրի Երզնկյան, Էդգար Հովհաննեսյան, Ալեքսանդր Գրիգորյան)

1960 Հայաստանի նկարիչների միության համագումարում ընտրվել է նախագահության անդամ
Ստեղծագործական գործուղում Չեխոսլովակիա

1961 Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար ՍՍՀՄ ԺՏՆՑ-ի կողմից արժանանում է բրոնզե մեդալի
1962 Մասնակցում է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հայաստանի հինգ նկարիչները» խմբակային ցուցահանդեսին (Արփիկ Ղափանցյան, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան) 

Կոմսոմոլի Կենտկոմի կողմից կազմակերպված «Հայաստանի երիտասադները» ցուցահանդեսում արժանացել է պատվոգրի

Ավ. Իսահակյանի «Լեգենդներ և հեքիաթներ» գրքի նկարազարդման համար Մոսկվայում արժանացել է բրոնզե մեդալի

1965 Մասնակցում է «Հայկական մշակույթի օրեր Պլովդիվում» ցուցահանդեսին (Բուլղարիա) 

1967 Մասնակցում է «Հայ նկարիչներ» ցուցահանդեսին Մոնրեալում (Կանադա)

Արժանացել է Հայաստանի ՀԿԽՄՄ պատվոգրի

1968 Անհատական ցուցահանդես Երևանում Հայաստանի նկարիչների տանը, հետո Էջմիածնում և Դիլիջանում

1968 Մասնակցում է «Հայ արվեստի օրեր» Կանադայում և Բուխարեստում կազմակերպված ցուցահանդեսին

Պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության պատվոգրով

1969 Մասնակցում է «Հայաստանի վեց նկարիչները» ցուցահանդեսին Մոսկվայում, Վոլգոգրադում, Տարտույում և Ալմա-Ատայում (Ալ. Գրիգորյան, Հ. Հակոբյան, Ա. Ավետիսյան, Գր. Աղասյան, Վ. Կարապետյան, Գ. Գոջաբաշյան)

1970 Մասնակցել է Փարիզի Հայկական արվեստի ցուցահանդեսում

Շնորհվում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում

1972 Մասնակցել է «Մանկական գրքի միջազգային ցուցահանդեսին» Բալոնյայում (Իտալիա)

1973 Հայաստանի նկարիչների միության Xրդ համագումարում ընտրվել է նախագահության անդամ 

Գեղանկարչության սեկցիայի քարտուղար

Ցուցադրվել է Նիդերլանդների «Համաշխարային գրաֆիկա» ցուցահանդեսում

1975 Ստեղծագործական գործուղում Բուլղարիա մասնակցելու «Միջազգային պլեներ» ցուցահանդեսին 

1976 Մասնակցել է Բուենոս-Այրես և Ուլան-Բատորում հայկական ցուցահանդեսներին 

«Քրիստոս»
կ.յ. 1970թ. 180 × 60  


1977 Անհատական ցուցահանդես Մոսկվայում (Արվեստի աշխատողների կենտրոնական տուն)

Մասնակցել է «Հայկական օրեր» Կոպենհագենում, Քյոլնում, Ալժիրում և Փարիզում բացված ցուցահանդեսներին

Գրաֆիկայի Հանրապետական ցուցահանդեսում ստացել է երրորդ մրցանակ (Ա. Ղափանցյան, Մ. Ավետիսյան, Հ. Իգիթյան) դիմանկարների համար Հանրապետական գրաֆիկայի ցուցահանդեսում:

Անհատական ցուցահանդես Բաքվում (նկարիչ Հ. Մամյանի հետ համատեղ)

1978 Մասնակցել է ժամանակակից Հայ գեղանկարիչների ցուցահանդեսին Պորտուգալյայում (Լիսաբոն) Գյուլբեկյան գալերեյա

1978-1980 Մոնումենտալ որմնանկարներ` «Պուշկինը Հայաստանում», «Դավիթ Բեկ», «Զորավոր Անդրանիկ» (Գրիգոր Ազիզյանի հետ)

1979 Մասնակցել է «Հայկական արվեստ» ցուցահանդեսին Զագրեբում (Հարավսլավա)

1980 Անհատական ցուցահանդես Լոնդոնում («Ալփայն» գալերեա և Անգլիա-ՍՍՀՄ բարեկամության տուն)

Ընտրվել է Բրիտանա-Սովետական նախագահության անդամ

1984 Անհատական ցուցահանդես նկարիչ Հ. Հակոբյանի հետ Քասելում ՂՀթ. 

Վիսբադենի պատվավոր մեդալ քաղաքապետի կողմից (Գերմանիա)

1985 Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների տանը: 

Պատվոգիր «Անդրկովկասի էքսլիբրիս» ցուցահանդեսին մասնակցելու համար (Թբիլիսի)

1987 Անհատական ցուցահանդես Զագրեբում 
(«Հայ կուլտուրայի օրեր» Հարավսլավիայում)

Անհատական ցուցահանդես Զապորոժյայում և Դոնեցկում

1988 Անհատական ցուցահանդես Վորոշիլովգրադում և Ստախանովում

1990 Անհատական ցուցահանդես Լենինգրադում («Նասլեդիե» գալերեյա)

1993 Խմբակային ցուցահանդես Բեյրույթում

1994 Խմբակային ցուցահանդես Արաբական Էմիրաթներում

1995 Անհատական ցուցահանդես Ավ. Իսահակյանի թանգարանում, նկարազարդումներ և Իսահակյանի դիմանկարը. Երևան

1996 Հայ նկարիչների ցուցահանդես Փարիզում (Հայաստանի դեսպանատուն Ֆրանսիայում)

1996 Անհատական ցուցահանդես Երևանում նվիրված Ֆրանսիային, Իրանին, Թուրքմենիային և Հունաստանին 

1998 Հայ նկարիչների ցուցահանդես վաճառք Տորոնտոյում

1998 Լույս է տեսնում բանաստեղծությունների ժողովածուն

2000 Անհատական ցուցահանդես-վաճառք Տորոնտոյում-Կանադա

2001-2005 Անհատական ցուցահանդես ԱՕՔՍ-ի ցուցասրահում

Ալ. Գրիգորյանի աշխատանքները գտնվում են Տրետյակովյան թանգարանում (Մոսկվա), Արևելյան ժողովուրդների պատկերասրահում (Մոսկվա), Հայաստանի պատկերասրահում, Հ. Թումանյանի, Ալ. Սպենդարյանի թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի (Ուկրաինա), Ղազախստանի, պատկերասրահներում: Մոսկվայի, Պետերբուրգի, Լոս-Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի, Լոնդոնի, Նյու-Յորքի, Սանպաոլոյի և այլ մասնավոր հավաքածուներում: